Երեքշաբթի, 17.06.2025, 05:07
karginblog1.do.am
Գլխավոր էջ | Նյութերի ընտրություն | Գրանցում | Մուտք
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Ստատուսներ [4]
Աֆորիզմներ [3]
SMS-ներ [3]
Անեկդոտներ [5]
Block title
разместить рекламный баннер
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 63
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » Ֆայլեր » SMS-ներ

Հայերեն SMS-ներ
09.07.2013, 15:06
Ապացուցված է,որ աշխարհի ամենաանխելք մարդիկ SMS կարդալուց ներքև իջեցնելու կոճակը սեղմում են բութ մատով....................Հեյ,մի փորձիր թաքցնել մատդ,մենք արդեն տեսել ենք:

Դու աշխարհի ամենատհաս, գեշ, անտակտ, համառ, անխելք, անիմաստ, անբան մարդկանց կարող ես մտափոխել քո ժպիտով, որովհետև դու մարդ չես, դու հրեշտակ ես։

Խնդրում եմ այս խոսքերիս լուրջ կվերաբերվես, չխնդաս, չդատապարտես. Աշխատիր հասկանա ինձ. հիմա ես շատ հուզված եմ երեվի այն պատճառով, որ չգիտեմ, թե ինչպես կընդունես այս բառերս. Ամեն դեպքում դւ իրավունք ունես իմանալ ճիշտը. Իմացիր, որ... Ձմեռ Պապի գոյություն չունի:

Ուշադրություն. Ներկայացնում ենք ձեզ նոր առաջարկ. Այսուհետև րոպեավարձը կախված կլինի միայն բաժանորդի ուղեղի չափից. Շնորհավորում ենք. Դուք խոսելու եք անվճար:

Ներողություն ենք խնդրում, ցուրտ ձմռան պատճառով ձեր հաշիվը սառեցված է:

Այս SMS ի փոխարեն ուզում էի ուղարկել աշխարհի ամենագեղեցիկը ամենալավն ու ամենաբարին, այն առանց ինչի դու չես կարող ապրել գեթ մի վայրկյան ,այն ինչ քո կյանքի իմաստն է ու քո իդեալը, բայց ավաղ ես չտեղավորվեցի հեռախոսի էկրանին, այնպես որ ծնունդդ շնորհավոր:

Մի' սպանեք մոծակներին, չէ որ նրանց երակներում ձեր արյունն է հոսում...

Կինը կարող է միլիոնատեր դարձնել ցանկացած միլիարդատիրոջ:

Տղաս, դու թողել ես քո հեռախոսը տանը:
Մայրիկ:

Հարգելի բաժանորդ, մինչև հունվարի 31-ը ձեր քարտը լիցքավորելու դեպքում Դուք կստանաք 5 կգ ալյուր, 1 կգ լոբի, 2 լիտր ձեթ և 1 խուրձ ավելուկ!!!!!!!!!!!!!

Սիրիր կատակել, բայց մի կատակիր սիրո հետ,
կատակիր սիրով, բայց մի սիրիր կատակով:

Երբ դու լինես մենակ, երբ դու լինես տխուր, երբ դու մթության մեջ լինես, այդ ժամանակ ես իմ սպիտակ նժույգով կգամ քո պատուհանի տակ ու կգոռամ.
– Ժավե՜լ-ժավե՜լ, ժավելի՜ սպիրտ…

Փոխիր դիրքդ, ավելի լավ է կանգնիր, մի շտապիր այժմ մի փոքր աջ շարժվիր, իսկ հիմա ձախ, մի փոքր հետ, հետո առաջ: Նորից ամեն ինչ փչացրեցիր, անգամ ալեհավաքը ճիշտ դիրքով չես կարողանում դնել:

Եթե չես կարող սիրել 1-ին ,ապա սիրիր 1:30 կամ 2-ին:

Բարեվ: Ես վերջապես որոշեցի մի հարց տալ: Մեր ծանոթության առաջին օրվանից այդ հարցը տանջում է ինձ, բայց ես այսքան ժամանակ խիզախություն չունեի այդ մասին խոսելու քեզ հետ: Սկզբից ենթադրություն էի անում, հետո փորձում էի գուշակել քո հայացքից, բայց ի վերջո որոշեցի անձամբ քեզ դիմել մի կողմ դնելով համեստությունը.
Դու բաստուրմա սիրու՞մ ես

3-րդ հազարամյակը ոնց դիմավորես, այնպես էլ անցկացնելու ես:

Հարսնացուի զգեստը սպիտակ պիտի լինի` դա կենցաղային տեխնիկայի ամենատարածված գույնն է:



Հերիք է կնոպկեքս սեղմես էլի, շոգ ա, մի րոպե ձեռքիցդ ցած դիր մի քիչ հովանամ: Քո հեռախոս:

Խնդրում ենք ձեր գրքի հաջորդ հատորը հրատարակել ռուլոնի տեսքով ու առանց տեքստի:

Կներես, քո դեմքն ինձ ո՞ր մուլտիկից ա ծանոթ:

Կարմիր կաշին իրա կովին չի փոխում:

Ներեցեք, սա SMS-ների ընդունման կե՞տն է

Կանայք իհարկե գաղտնիք պահել կարող են, բայց ոչ մենակով` փոքրիկ 10 -20 հոգանոց խմբերով:


Այնքան խելացի ես դու: Գանգդ նեղություն չի տալի՞ս:

Ի՞նչ ես նայում: Սոտկա չե՞ս տեսել:

(Ուղարկել գիշերվա 1000-ին) Ո՞նց ես, լա՞վ ես: Ես ոչինչ քունս չի տանում, հո դու քնած չէի՞ր: Լավ ինչ որէ, մենակ թե պատասխանը հիմա չուղարկես, առավոտյան 11-ից հետո զանգիդ կսպասեմ:

Քեզ նայելով երեխա եմ դառնում, որը գիտի մենակ մի բառ՝ ՈՒԶՈՒՄ ԵՄ:

Սիրում եմ քեզ ինչպես X-ը Y-ին, ինչպես Ջիմին Ռիտային..

Իսկ դու գիտես ինչքա՞ն լավն ես, ինչքան քախցր ու անուշ ես, իսկ դու գիտե՞ս, որ իմ վարդն ես, շատ փշոտ ես, բայց դե լավն ես:

Դու ապրում ես իմ մտքերում,
Ապրում ես իմ հոգում,
Վարձի փողը չե՞ս ուզում տալ:

Կարողա ուրիշ սոտկի ես սիրում: Ասա իմանանք ում հետ գործ ունենք:

Ցրտերի պատճառով Ձեր հաշիվը սառեցված է:

Եթե վախենում եք չաղանալուց, ապա ուտելուց առաջ մի բաժակ օղի խմեք:
Ալկոհոլը հաղթահարում է վախի զգացողությունը:

Սիրո օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասի համաձայն Դուք մեղադրվում եք ուրիշի սիրտը ապօրինի մուտք գործելու համար:

Եթե գիշերը մի ցմփոր ու մորուքավոր մարդ մտնի ձեր տուն ու քեզ գցի պարկի մեջ, չվախենաս, այդ ես եմ Ձմեռ Պապից նվեր խնդրել քեզ:

Նայում եմ աստղերին- տեսնում եմ քեզ.
Նայում եմ սարերին- տեսնում եմ քեզ...
Դե մի քիչ են կողմ գնա էլի...

Ուզում եմ քեզ մի ուրախ, խելոք ու սիրուն բան ուղարկեմ, բայց ափսոս` էկրանին չեմ տեղավորվի:

Եթե ամեն անգամ, երբ քո մասին մտացեմ, մի աստղ ընկնի երկնքից, ապա լուսինը կիմանա, թե ինչ բան է մենակությունը:

Հարթ մաշկ, փափուկ մազեր, գեղեցիկ շրթունքներ, սլացիկ հասակ, անթերի կառուցվածք... Լավ, բավական է իմ մասին խոսենք, արի մի քիչ էլ քո մասին խոսենք:

Ուշադրություն. Քո հեռախոսի մեջ բոմբ է տեղադրված: Այն կպայթի այս SMS-ը կարդալուց 30 վայրկյան հետո: Պայթյունը կանխելու միակ միջոցը այդ ընթացքում ինձ զանգելն է:

Կյանքս, արևս, սիրտս, միակս: Կարո՞ղ ես այս բառերով նախադասություն կազմել

Ձեզ սիրով հրավիրում ենք քաղմաս: Մուտքն անվճար է:Այստեղ Դուք կլսեք կենդանի երաժշտություն Ձեր իսկ կատարմամբ, և Ձեր մարմնին կմնան անմոռանալի հետքեր:

Քեզ տեսնելը մի հաճույք է... իսկ չտեսնելը... ուրիշ...
Հոգեբանների կարծիքով ամեն չորրորդ մարդ հոգեկան խախտումներ ունի. Ստուգիր քո երեք ընկերներին. Եթե նրանք նորմալ են, ուրեմն դու հոգեբույժի կարիք ունես:

Հարգելի բաժանորդ, մենք սկսել ենք նոր ակցիա. Հավաքեք 50 հատ լյուկի կափարիչ, հանձնեք որպես մետաղի ջարդոն ու ստացեք ազատազրկում թեթև ժամկետով: Ներքին Գործեր

Ես չէի համարձակվում քեզ ասել, որ ես... եսս... ես սի... ես սիրում... ես սիրում եմ... սիրում եմ... փուչիկ խաղալ:

Կյանքում մի տեղ կա, ուր եթե լինեմ, գոհ ու բախտավոր ինձ կհամարեմ, կուզե՞ս տեղն ասեմ, թեկուզ գաղտնիք է դա... քո սրտիկն է:

Գուցե կգա ժամանակ, որ դու կկորցնես քո մազերը, կամ ատամները, կամ միգուցե խելքը, բայց դու երբեք, լսում ես, երբեք չես կորցնի քո գեղեցկությունը, որովհետև մարդ չի կարող կորցնել այն, ինչ չունի:

Մի զանգիր ինձ ու մի փնտրիր: Ես չեմ պատասխանելու քո զանգերին: Որովհետև բժիշկն ասել է, որ ինձ քաղցր բան չի կարելի:

Արա, դու գիտե՞ս ով ես, ասում եմ, գիտե՞ս` դու ով ես: Լավ ա, որ վերջը ես էլ ջոգեցի, ու նոր չի, վաղուց եմ ջոգել: Ասե՞մ, թե հասկացար: Արտահայտվե՞մ, թե ոնց: Արա, դու իմ կյաաանքն ես:

Ողջույն, ես վիրուս եմ, հիմա ես կմտնեմ քո ուղեղի մեջ… ահա մտա… ԸԸԸ…օօօ …ըըը… ներողություն ես գնում եմ, որովհետև չեմ կարող քո գլխում ուղեղ գտնել:

Այնքան լավ չէ քո հետ, ինչքան որ վատ է առանց քեզ:

Բարև Ձեզ: Դուք հենց նոր ստացաք քունը հարամ անող SMS: Եթե դա ինձ հաջողվեց, ուրեմն ես կարող եմ հանգիստ քնել:
Կատեգորիա: SMS-ներ | Ավելացրեց: PIRAT
Դիտումներ: 575 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Որոնել
Block title