Ամերիկացիները գալիս են ծանոթանալու մեր դպրոցների վիճակին: Մտնում են դասարանները, նայում: Նրանցից մեկը հարցնում է. – Դուք դպրոցում համակարգիչներ օգտագործում եք: – Իհարկե: Առաջին դասարանից: Մտնում են դասարան, տեսնում` լուսամուտագոգին չորս համակարգիչ է դրված: Ուսուցչուհին ասում է. – Վարդանիկ, վերցրու մեկ համակարգիչը և դիր սեղանին: Երեխաներ, քանի համակարգիչ մնաց լուսամուտի գոգին:...
Մի կին գալիս է ոստիկանություն և ասում. – Կորել է ամուսինս: Արդեն չորս օր է չկա: – Դիմում գրեք: Գրում է, կարդում են, հարցնում. – Եթե գտնենք ձեր ամուսնուն, ինչ հաղորդենք: – Առաջին հերթին հաղորդեք, որ մայրս չի գալու: – Մամ, Հարութն ասաց, որ ես հիանալի աղջիկ եմ: Կարելի է այսօր...
Անապատի կենտրոնում փոքրիկ օազիս է, որի շուրջը վազում է մի նախկին թեթևաթլետ, իսկ նրա հետևից` առյուծը: Հանկարծ օազիսից դուրս է գալիս մի մարդ, նայում այս ամենին և բղավում վազողին. – Լսիր, նա քեզ հասնում է: – Ոչինչ, ես նրա նկատմամբ երկու շրջանի առավելություն ունեմ: Երիտասարդ ծնողներն իրենց նորածին որդուն բերում են բժշկի մոտ:...
Զորակոչային հանձնաժողովի մոտ զորակոչիկն այնպես էր ձգտում խուսափել ծառայությունից, որ հենց տեղում ընդունվեց թատերական ինստիտուտ: Հայտարարություն. Հարբեցողության երաշխավորված բուժում: Մշտական հաճախորդներին`զեղչեր: Այ, ասում են, որ շախմատը նաև արվեստ է: Եթե դա այդպես լիներ, ապա փողոցներում և անցումներում կկանգնեին ոչ թե երաժիշտները, այլ շախմատիստները և խնդիրներ կլուծեին կամ կխաղային, իսկ...
Որդին հարցնում է հորը, թե որտեղից է ինքը: Հայրը, կարմրելով, կմկմալով, շրջանցելով ամենանուրբ պահերը, ամեն ինչ բացատրում է և հարցնում. – Հասկացա՞ր, որդիս: Ապշահար տղան. – Պարզվում է` բավականին հետաքրքիր է: Իսկ երբ մեր դասարանի Արմենն էր նույն հարցը տվել իր հայրիկին, նա պարզապես պատասխանել էր. <<Վարդենիսից>>: Պապը հիշում է հին ու բարի...