| Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 14 » Torrentus: Ինտերնետում Torrent ֆայլեր փնտրելու լավագույն ծառայություններից մեկը
19:19 Torrentus: Ինտերնետում Torrent ֆայլեր փնտրելու լավագույն ծառայություններից մեկը |
Bittorrent-ը համակարգիչների օգտատերերի միջև ֆայլեր փոխանակելու համար նախատեսված ամենատարածված տեխնոլոգիաներից մեկն է: Այս տեխնոլոգիայի յուրահատկությունը տվյալների ապակենտրոնացումն է: Այսինքն փոխանակվող ֆայլերը կուտակված չեն մի ընդհանուր սերվերի վրա: Ցանկացած օգտատեր կարող է այլ օգտատերերի համար հանդիսանալ դոնոր և փոխանցել ցանկացած ֆայլ: Հենց այս փաստից է կախված փոխանակման արագությունը: Այսինքն միևնույն ֆայլը տվյալ պահին ինչքան շատ օգտատերեր փոխանցեն, այնքան արագ ներբեռնող օգտատերերը այդ ֆայլերը կստանան (իհարկե արագությունը չի կարող գերազանցել պրովայդերի կողմից սահմանված առավելագույն թույլատրելի արագությունը):

Օրական հազարավոր ֆայլեր են փոխանակվում Bittorrent տեխնոլոգիայով և հատուկ ծառայությունների կամ ծրագրերի բացակայության դեպքում դժվար է գտնել այդ փոխանցումները: Հատուկ այդ նպատակով ստեղծվել են հազարավոր Torrent կայքեր, որոնք միայն պարունակում են ֆայլերի փոխանցումների մասին տվյալներ (փոխանակվող ֆայլերը չեն պահպանվում այդ կայքերի սերվերների վրա, այլ գտնվում են օգտատերերի համակարգիչների մեջ): Torrent կայքերը հերթով այցելելու ու Ձեր ուզած ֆայլերը որոնելու փոխարեն կարող եք օգտվել Torrentus ծառայությունից, որն ավտոմատ ինդեքսացնում է Torrent կայքերը ու մի վայրում հավաքում տվյալները: Արտաքնապես Torrentus-ը շատ նման է որոնողական համակարգի, որտեղ կարող եք գրել Ձեր ցանկացած ֆայլի անունը և տեսնել որոնման արդյունքները: Այնուհետև կարող եք սեղմել արդյունքների որևէ մեկի վրա և տեսնել այդ ֆայլը պարունակող Torrent կայքերի ցուցակը: Torrentus ծառայության առավելություններից է նաև բաժինների առկայությունը: Օրինակ, եթե չեք որոնում կոնկրետ խաղ, ապա սեղմեք Games բաժնի վրա և տեսեք համակարգում ինդեքսացված բոլոր խաղերի ցանկը:
|
|
Դիտումներ: 377 |
Ավելացրեց: █▬█✟oV♠h∀ℕNiSyAn
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում | Մուտք ]
|
|