| Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 30 » Թողարկվեց Windows 8.1-ը: Ինչպես ներբեռնել և տեղադրել
23:22 Թողարկվեց Windows 8.1-ը: Ինչպես ներբեռնել և տեղադրել |

Microsoft ընկերությունը թողարկեց Windows 8.1 օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը: Կարծում եմ կարիք չկա անդրադառնալ այդ համակարգի փոփոխություններին ու նոր ֆունկցիաներին, քանի որ բլոգում դրա մասին մի քանի անգամ արդեն անդրադարձել եմ (օրինակ այստեղ): Windows 8 Pro-ի օգտատերերը կարող են այն անվճար թարմացնել Windows Store-ից: Դժվարություններ առաջանալու դեպքում այցելեք այստեղ և հետևեք նշված հրահանգներին: Իսկ եթե օգտվում եք Windows 7 կամ ավելի ցածր տարբերակներ, ապա այս կայքն ավտոմատ կորոշի Ձեր ընթացիկ օպերացիոն համակարգը և կառաջարկի համապատասխան քայլեր: Խորհուրդ կտամ ընթերցել նաև հարց-պատասխան բաժինը:

Նշեմ նաև, որ բացի Windows 8 Pro-ից, մյուս բոլոր դեպքերում Windows 8.1 թարմացումն անվճար չի (Windows 8 Enterprise-ի դեպքում նույնպես հնարավոր չի անվճար թամացնել): Սակայն նշված դեպքերի համար Microsoft ընկերությունը հնարավորություն է տալիս տեղադրել Windows 8.1 համարագն անվճար 90 օր ժամկետով: Այդ տարբերակը ներբեռնելու համար այցելեքայստեղ, ընտրեք օպերացիոն համակարգի տարբերակը և սեղմեք Get Started Now: Այնուհետև գրեք Ձեր Hotmail-ի կամ Live.com-ի գաղտնաբառը: Եթե դժվարանում եք, ապա կարող եք միանգամից ներբեռնել Torrent կլիենտի միջոցով:
|
|
Կատեգորիա: Օգտակար |
Դիտումներ: 362 |
Ավելացրեց: █▬█✟oV♠h∀ℕNiSyAn
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում | Մուտք ]
|
|