Հաճախ արտաքին հիշող սարքից համակարգչի մեջ վիրուս է ընկնում: Երբ համակարգչին միանում է արտաքին հիշող սարքը, առաջինը բացվում է autorun.inf ֆայլը, որի օգնությանբ բացվում է autorun.exe ֆայլը, որին էլ կցված էր վիրուսը: Այս եղանակը հիմնականում օգտագործում են հակերները, որպեսզի վիրուսը առանց որևէ մեկի օգնության բացվի և սկսի աշխատել, իսկ եթե արտաքին հիշող սարքում autorun.exe և autorun.inf ֆայլերը չկան, ապա վիրուսը ինքն է պատրաստում նշված ֆայլերը:
Իսկ ինչպե՞ս պաշտպանվել նման վիրուսներից, որոնք առանց մեր իմացության մուտք են գործում համակարգիչ և վնասում այն:
Նման տհաճ իրավիճակներից խուսափելու համար է USB Disk Security ծրագիրը, որը նախքան autorun.exe և autorun.inf ֆայլերի աշխատելը ստուգում է արտաքին սարքը և, եթե վիրուս է գտնում, ապա տեղեկացնում է այդ մասին և դուք կարող եք ջնջել դրանք:
USB Disk Security ծրագիրը տեղադրված է <<Համակարգչային ծրագրեր>> բաժնում: Ներբեռնեք այն և տեղադրեք ձեր համակարգչի մեջ:
Եթե ծրագիրը վիրուս չի գտնում, ապա պատուհանը ունի հետևյալ

Եթե վիրուս գտնում է, ապա պատուհանը ունի հետևյալ տեսքը.
Վիրուսը ջնջելու համար նշեք վիրուսի անվանման վրա և սեղմեք Delete կոճակը:
|