Երկուշաբթի, 16.06.2025, 19:46
karginblog1.do.am
Գլխավոր էջ | | Գրանցում | Մուտք
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Հետաքրքիր [58]
Նորություններ [11]
Վիդեո [10]
Նկարներ [12]
Օգտակար [82]
Գիտություն [7]
Զվարճալի [8]
Մեքենաներ [1]
Ինտերնետ [60]
Սպորտ [1]
Բացահայտում [17]
Հնարքներ [11]
Block title
разместить рекламный баннер
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 63
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 26 » Ովքե՞ր են աշխարհի ամենահարուստ մարդիկ
20:58
Ովքե՞ր են աշխարհի ամենահարուստ մարդիկ
«Forbes» հեղինակավոր հանդեսը կազմել է 2013 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, որում տեղ է գտել 1426 միլիարդատեր։ Նրանցից 210–ը նոր է միլիարդատեր դարձել։ Այդ ցուցակում կան նաև ազգությամբ հայեր: 

Օրինակ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը 3.8 մլրդ դոլարով հայտնվել է վարկանիշային աղյուսակի 353-րդ հորիզոնականում:
Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը 412-րդն է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում (3.3 մլրդ դոլար):

Իսկ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորում է մեքսիկացի գործարար, հեռահաղորդակցության ոլորտի մագնատ Կարլոս Սլիմը՝ 73 մլրդ դոլար կարողությամբ: Նրան հաջորդում է «Microsoft» ընկերության նախագահ Բիլ Գեյթսը՝ 67 մլրդ դոլար կարողությամբ։ «Zara» ցանցի հիմնադիր Ամանսիո Օրտեգային հաջողվել է առաջատար եռյակից դուրս մղել «Berkshire Hathaway»–ի հիմնադիր Ուորեն Բաֆետին։ Ամանսիո Օրտեգայի կարողությունը կազմում է 57 մլրդ դոլար, Ուորեն Բաֆետինը՝ 53,5 մլրդ։ Այնուհետև, ցուցակում տեղ են գտել «Oracle»–ի հիմնադիր Լարի Էլիսոնը՝ 43 մլրդ կարղությամբ, ԱՄՆ–ում իր մեծությամբ երկրորդը համարվող «Koch Industries» ընկերության հինադիր եղբայրներից Չարլզ Կոխը՝ 34 մլրդ, նրա եղբայրը՝ Դևիդ Կոխը՝ կրկին 34 մլրդ դոլար կարողությամբ, Ասիայի ամենահարուստ գործարար Լի Կա–Շինը՝ 31 մլրդ, «L’Oreal»–ի 90–ամյա ժառանգորդուհի Լիլիան Բետանկուրը՝ 30 մլրդ, այս տարի 12 մլրդ կորցրած ֆրանսիացի գործարար Բեռնար Առնոնև նրա ընտանիքը՝ 29 մլրդ դոլար կարողությամբ, «Wal-Mart»–ի ղեկավար Ջոն Ուոլթոնի այրին՝ Քրիսթինը՝ 28,2 մլրդ, «H&M» էժան հագուստի խանութների ցանցի ղեկավար Սթեֆան Փերսոնը՝ 28 մլրդ, «Bloomberg»–ի ղեկավարՄայքլ Բլումբերգը՝ 27 մլրդ, «Wal-Mart»–ի հիմնադրի կրտսեր որդին, «Arvest Bank» ընտանեկան բանկի տնօրեն Ջիմ Ուոլթոնը՝ 26,7 մլրդ, «Las Vegas Sands» կազինոների սեփականատեր Շելդոն Ադելսոնը՝ 26,5 մլրդ, կրկին «Wal-Mart»–ի ժառանգորդուհիներից Էլիս Ուոլթոնը՝ 26,3 մլրդ, մեկ այլ ժառանգորդ Ռոբսոն Ուլթոնը՝ 26,1 մլրդ, «Aldi Sud» ցածր գների խանութների ցանցի սեփականատեր Կառլ Ալբրեխտը՝ 26 մլրդ, «Amazon.com»–ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 25,2 մլրդ, «Google»–ի հիմնադիր Լարի Փեյջը՝ 23 մլրդ և այլք։

Նշենք նաև, որ ամենահարուստ մարդկանց ցուցակում Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգըհայտնվել է 66-րդ տեղում՝ 13.3 մլրդ դոլարով: 

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին էլ 5.3 մլրդ դոլար կարողությամբ հայտնվել է միլիարդատերերի ցուցակի 229-րդ տեղում:

Դիտումներ: 342 | Ավելացրեց: 852408 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հուլիս 2013  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Գրառումների պահոց
Block title