| Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 23 » «Одноклассники» ցանցում հայտնվել է գտնվելու վայրը նշելու ֆունկցիա
14:25 «Одноклассники» ցանցում հայտնվել է գտնվելու վայրը նշելու ֆունկցիա |
|
«Одноклассники» սոցիալական ցանցում հայտնվել է գեոլոկացիայի ծառայություն, որի միջոցով օգտատերերը կարող են նշել իրենց գտնվելու վայրերը: Ծառայությունը հիմնված է Open Street Maps տվյալների բազայի վրա և աշխատում է Яндекс-ի քարտեզներով: Գտնվելու վայրը նշելու ֆունկցիան հասանելի է այդ ցանցում գրառում գրելու ընթացքում:
Եթե ցանկանում եք, որպեսզի «Одноклассники» ցանցն ավտոմատ որոշի Ձեր գտնվելու վայրը, ապա պետք է տաք այդ կայքին համապատասխան թույլտվություն: Օգտատերերը կարող են նշել տվյալների բազայում առկա վայրերը, կամ ինքնուրույն ավելացնել ռեստորանները, օֆիսները, այգիները և այլ վայրերը:
Առայժմ այս ծառայությունը հասանելի է միայն «Одноклассники» կայքի վեբ տարբերակում, սակայն գտնվելու վայրի մասին նշումները ցուցադրվում են նաև բջջային սարքերի վրա:
Գտնվելու վայրը նշելու ֆունկցիան շուտով կհայտնվի նաև կայքի բջջային տարբերակների ու հավելվածների վրա: Հիշեցնեմ, որ Facebook ցանցում շատ վաղուց կա այս ֆունկցիան:
|
|
Կատեգորիա: Ինտերնետ |
Դիտումներ: 406 |
Ավելացրեց: Ադմին
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում | Մուտք ]
|
|