Գլխավոր էջ » 2015»Փետրվար»18 » Ինչ են իրենցից ներկայացնում համակարգչի դրայվերները և որտեղից գտնել դրանք
13:15
Ինչ են իրենցից ներկայացնում համակարգչի դրայվերները և որտեղից գտնել դրանք
Դրայվերը դա համակարգչային ծրագիր է, որի միջոցով մի ուրիշ ծրագիր (հիմնականում օպերացիոն համակարգը) կարողանում է աշխատել համակարգչի վրա տեղադրված ինչ-որ սարքի հետ: Ցանկացած արտաքին կամ ներքին սարքի լիարժեք աշխատանքի համար պահանջվում է դրայվեր: Հիմնականում օպերացիոն համակարգերը իրենց մեջ ներառում են առանցքային դրայվերները, որպեսզի օպերացիոն համակարգը կարողանա աշխատի:
Սակայն որոշ սարքերի համար (վիդեոքարտեր, Տպիչներ և այլն) անհրաժեշտ է տեղադրել հենց արտադրողի կողմից տրամադրված դրայվերները: Windows7-ում դրայվերների մեծ մասը տեղադրվում են Windows-ի տեղադրման հետ միասին, սակայն ավելի լավ է դրանք փոխարինել իրական դրայվերներով: Օրինակ Windows7-ը ավտոմատ տեղադրում է Microsoft-ի կողմից պատրաստված ունիվերսալ վիդեոքարտի դրայվեր, որի դեպքում համակարգչի վիդեոքարտը գործում է թերի. չեն աշխատում շատ խաղեր ու գրաֆիկական ծրագրեր:
Եթե համակարգչի հետ տրամադրում են դրայվերների սկավառակ, ապա այդ դեպքում անհրաժեշտ է միայն տեղադրել այդ սկավառակը համակարգչի մեջ և տեղադրել համապատասխան դրայվերները: Սակայն երբ սկավառակը չկա (նամանավանդ նոթբուքներինը), այդ դեպքում դրայվերներ գտնելը վերածվում է շատ երկար ու բարդ պրոցեսի: Որպեսզի ժամերով չփնտրեք ինտերնետում որևէ մասի դրայվեր, ներկայացնում եմ հայտնի ֆիրմաների կայքերից դրայվերներ ներբեռնելու հասցեները:
Կան նաև բազմաթիվ ծրագրեր, որոնք ավտոմատ գտնում և տեղադրում են դրայվերներ: Այս ծրագրերը ունեն նաև հնարավորություն պահել ընթացիկ դրայվերները և համակարգչի ֆորմատավորումից հետո նորից տեղադրել դրանք: