| Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 15 » Ի՞նչ անել գովազդի ժամանակ
14:19 Ի՞նչ անել գովազդի ժամանակ |
Գովազդը ժամանակակից հեռուստատեսությունու անխուսափելի է: Այն սկսվում է հետաքրքիր ծրագրի հետաքրքիր մասում: Այսպիսով մենք նաև կորցնում ենք ժամանակ, որպեսզի սպասենք գովազդի վերջանալուն և կարողանանք հանգիստ դիտել այդ ծրագիրը: Իսկ դուք երբևիցե մտածե՞լ եք այն մասին, որ գովազդի ժամանակ կարող եք անել մի այնպիսի գործ, որը ձեզ կբերի օգուտ և ժամանակի տնտեսում: Որոշեցի ձեզ ներկայացնել, թե ի՞նչ օգտակար բաներ կարելի է անել գովազդի ժամանակ. 1. Անել կքանիստեր: Իսկ միգուցե դուք ունե՞ք սպորտային սարքավորումներ: Գովազդի ժամանակ դուք կարող եք նվիրել ձեր ժամանակը սպորտին: 2. Դուրս բերել աղբը տանից: Դրա համար հարկավոր կլինի ընդամենը 2 րոպե, բայց կօգնի տնտեսել ժամանակը ապագայում: 3. Փոքր ինչ հավաքել թափթփված սենյակը: Դուք կզարմանաք, բայց գովազդի ժամանակ կարելի է անել էքսպրես մաքրություն. սեղանից վերցնելով ամսագրերը և գրքերը, դասավորել իրերը և տանել կեղտոտ ափսեն խոհանոց /ու չասեք որ այդպիսի բան չկա :D բոլորս էլ հետաքրքիր հաղորդումների ժամանակ ընթրում ենք հյուրասենյակում/ 4. Խմել մեկ բաժակ սովորական ջուր: Դա պարզապես օգտակար է օրգանիզմին: 5. Ուտել ինչ-որ մի օգտակար միրգ: Օրինակ խնձոր: 6. Մաքրել հեռուստացույցի էկրանից, համակարգչից կամ այլ տեխնիկայից փոշին: 7. Ստուգել էլեկտրոնային փոստը և ուղարկել 2 կարևոր հաղորդագրություն: 8. Կազմել վաղվա համար նախատեսված գործերի ցուցակը: 9. Նախօրոք ընտրել այն հագուստը, որը դուք պիտի հագնեք վաղը: 10. Խաղալ ընտանի կենդանու հետ: Գովազդը դուք կարող եք նվիրել ձեր փափուկ (կամ ոչ փափուկ) ընկերոջը: 11. Վերցնել վերմակը մահճակալից և դզել բարձը: Ինչ հաճելի է, երբ քո անկողինը քեզ սպասում է… 12. Կարճ զանգ կատարել: Օրինակ զանգեք ձեր ծնողներին ուղակի նրա համար, որպեսզի ասել, որ ձեր մոտ ամեն ինչ հիասքանչ է և որ դուք նրանց շատ եք սիրում:
|
|
Կատեգորիա: Օգտակար |
Դիտումներ: 392 |
Ավելացրեց: █▬█✟oV♠h∀ℕNiSyAn
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում | Մուտք ]
|
|