Փաստ #14 Հույն փիլիսոփա Անախարսիսը բաժանում էր մարդկանց 3 խմբի, նրանք ովքեր մահացել են, նրանք ովքեր կենդանի են, և նրանք ովքեր ծովում նավարկում են:
Փաստ #15 Հնդկացի մայաները ծովախոզուկներից շատ համեղ միս և չտեսնված մորթի են ստացել:
Փաստ #16 XV-րդ դարում համարվում էր, որ կարմիր գույնը բուժիչ է: Հիվանդներին կարմիր հագուստ էին հագցնում և շրջապատում էին նրանց կարմիր գույնով:
Փաստ #17 Ամենահին պետությունը Եգիպտոսն է:Այն ձևավորվել է մ.թ.ա. 3100թ-ին, որպես առանձին պետություն:
Փաստ #18 Վինսենթ Վան Գոգի ինքնանկարը նա նկարել է հայելու առջև: Նկարում պատկերված է, որ կապված է նկարչի աջ ականջը, սակայն վնասված է եղել նրա ձախ ականջը:
Փաստ #19 Վերջինիա Վուլֆը (բրիտանացի գրող և գրաքննադատ 1882—1941:Եղել է բրիտանական գրական հասարակության հայտնի դեմք և Բլումսբերի խմբակի պատվավոր անդամ) իր գրքերի մեծամասնությունը գրել է կանգնած:
Փաստ #20 Սպարտայում ուսուցիչը պատժում էր երեխաներին կծելով նրանց բութ մատը:
Փաստ #21 Նապոլեոն — Հիտլեր Նապոլեոնը ծնվել է 1760 թ-ին. Հիտլերը ծնվել է 1889 թ-ին. (տարբերությունը 129 տարի) Նապոլեոնը եկել է իշխանության 1804 թ-ին. Հիտլերը եկել է իշխանության 1933 թ-ին. (տարբերությունը 129 տարի ) Նապոլեոնը Վիենա է մտել 1812 թ-ին. Հիտլերը Վիենա է մտել 1941 թ-ին. (տարբերությունը 129 տարի ) Նապոլեոնը պարտվել է պատերազմում 1816 թ-ին. Հիտլերը պարտվել է պատերազմում 1945 թ-ին . (տարբերությունը 129 տարի ) Երկուսն էլ եկել են իշխանության 44 տարեկանում. Երկուսն էլ հարձակվել են Ռուսաստանի վրա 52 տարեկանում. Երկուսն էլ պարտվել են պատերազմում 56 տարեկանում.
Փաստ #22 Աբխազիայի մի քանի գյուղերում ապրում են սևամորթ աբխազներ:Ոչ ոք հաստատ չգիտի թե ինչպես են նրանք հայտնվել այդտեղ, սակայն հայտնի է, որ ապրում են այդտեղ 17-րդ դարից:Խոսում են աբխազերեն և իրենց համարում են իսկական աբխազներ: :
|