
Forbes հանդեսը հրապարակել է այս տարվա ամենահարուստ մարդկանց իր ամենամյա վարկանշային աղյուսակը: Ցուցակը գլխավորում է Բիլ Գեյթսը, որի կարողությունը 79,3 մլրդ ԱՄՆ դոլար է գնահատվում:
Ցուցակում են նաև մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Էլու Սլիմը՝ 76,4 մլր-ով, Berkshire Hathaway-ի հիմնադիր Ուորեն Բաֆեթը՝ 72,3 մլրդ-ով:
Տասնյակը եզրափակում է ֆրանսիացի միլիարդատիրուհի Լիլիան Բետանկուրը՝ 40,1 մլրդ ԱՄՆ դոլար գնահատվող կարողությունով:
|