Երկուշաբթի, 16.06.2025, 05:47
karginblog1.do.am
Գլխավոր էջ | | Գրանցում | Մուտք
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Հետաքրքիր [58]
Նորություններ [11]
Վիդեո [10]
Նկարներ [12]
Օգտակար [82]
Գիտություն [7]
Զվարճալի [8]
Մեքենաներ [1]
Ինտերնետ [60]
Սպորտ [1]
Բացահայտում [17]
Հնարքներ [11]
Block title
разместить рекламный баннер
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 63
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 18 » Հայկական Zangi-ն «ձեռնոց է նետում» Skype-ին ու Viber-ին
18:57
Հայկական Zangi-ն «ձեռնոց է նետում» Skype-ին ու Viber-ին

Հայկական Zangi-ն «ձեռնոց է նետում» Skype-ին ու Viber-ին

Տեսազանգեր, աուդիո զանգեր ու մի շարք այլ ծառայություններ առաջարկող հայկական արտադրության Zangi հավելվածը կարող է փոխարինել մեծաթիվ հայերի կողմից օգտագործվող Skype-ին և Viber-ին:


«Արմենպրես»-ի հետ զրույցում Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը նշել է, որ իրենք, առանց համեստության, աշխարհի տեխնոլոգիական առաջատարներից են հեռահաղորդակցության ոլորտում և մի շարք չափանիշներով գերազանցում են վերոնշյալ ծրագրերին:


Վահրամ Մարտիրոսյանի տեղեկացմամբ` նմանատիպ հավելված ստեղծելու գաղափարն առաջացել է մոտ 5 տարի առաջ, երբ տեղի ունեցավ սմարթֆոների հեղափոխությունը, իսկ թվային կապը տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներում թրենդային ուղղություն էր դառնում:


Zangi-ի թիմն այդ ժամանակ սահմանափակ ռեսուրսներ ունենալու պատճառով մեծ քայլեր չարեց` իր գործունեության շեշտադրումը հիմնականում դնելով դրսի պատվերների իրականացման վրա: Միաժամանակ, մշակվեցին Zangi համակարգի համար անհրաժեշտ գործիքները, ու այժմ այն թվային կապի օպերատոր է, որի սերվերները դրված են աշխարհով մեկ:


«Փորձեցինք քայլ առ քայլ զարգանալ, ճիշտ է այդ գործընթացը մեզ մոտ երկար տևեց, եթե ավելի շատ ռեսուրս ունենայինք, ավելի շուտ հաջողության կհասնեինք: Այժմյան համաշխարհային լիդեր դարձած Whats up-ը, Viber-ը, Tango-ն կամ Line-ը, սկսել են մեզ հետ միաժամանակ, գաղափարն էլ իրենց մոտ այդ ժամանակ առաջացավ` մի քանի ամիսների տարբերությամբ` հնարավոր է մի քիչ ուշ կամ շուտ: Իրենք ավելի շատ ռեսուրս ունեին, արագ աճեցին, բայց մենք էլ հետ չմնացինք, հետ մնացինք բիզնեսի առումով, բայց տեխնոլոգիական առումով բավականին լուրջ լուծումներ ունենք»,-ասաց նա:


Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց հիմնական նորարարությունները կապված են ինտերնետ տրանսպորտի հետ:

«Մենք լավացրել ենք ինտերնետ-տրանսպորտի տեսակը, Zangi-ն նույն ինտերնետ ալիքով կարողանում է տեղափոխել մոտ 20 տոկոս ավելի շատ տվյալներ: Եթե այս տեխնոլոգիայով ինչ-որ ֆայլ բեռնեք կամ ներբեռնեք, ավելի արագ կլինի: Տեսազանգերի ժամանակ հենց այդ տեխնոլոգիան է օգտագործվում: Ինտերնետում տվյալների փոխանցման ժամանակ կան կորուստներ` 10-20 տոկոսի չափով, և մեր մյուս նորարարությունը կորուստների վերականգնումն է: Տրանսպորտի տեսակների մեջ է հաջորդ նորարարությունը, կարող են ավելի լավ պայմաններով տեղափոխել ինտերնետ-տվյալները»,-նշեց Վահրամ Մարտիրոսյանը` հավելելով, որ Zangi հավելվածը միայն այսբերգի երևացող գագաթն է:


Ծրագրի հիմնադրի խոսքով` իրենց տեխնոլոգիայի ներուժի մի մասն է դեռ ռեալիզացվել ու իրենք ներկայում աշխատում են ծառայությունների որակի կատարելագործման վրա:


«Մենք առաջինն ենք աշխարհում, որ հեռախոսների կամ պլանշետների վրա ունենք 720p վիդեոստանդարտ: Դա հեռուսատեսային ստանդարտ է, շուտով Ipad-ի վրա կլինի 720p-ն App store-ում, այսինքն` ուղիղ հեռարձակմամբ տեսանյութերը հնարավոր կլինի նայել այնպես, ինչպես արդեն տեսագրված տեսահոլովակը: 2015-ի կեսերին կունենանք full HD 1080p, այսինքն` տանում ենք նրան, որ ուղիղ տեսանյութը ստատիկ տեսանյութից չտարբերվի»,-ասաց Zangi -ի հիմնադիրը:


Բացի այդ` Zangi-ում շուտով կմտնեն այլ ծառայություններ ևս` հաղորդակցությունների կառավարում, որը հնարավորություն կտա ձայնագրել, տեսագրել հավելվածի միջոցով, իսկ ամբողջ ձայնագրությունները կպահվեն Zangi-ի ամպային պահոցներում, հնարավորություն կլինի վերնագրել ձայնագրությունը, իսկ փնտրման կոճակի միջոցով անհրաժեշտ ձայնագրությունը հնարավոր կլինի հեշտորեն գտնել:


Ինչ վերաբերում է անվտանգության բաղադրիչին, ապա Zangi-ի դեպքում բազմաշերտ անվտանգության համակարգ է կիրառվում:


«Սկսած սովորական կոդավորման համակարգերից մինչև դինամիկ բանալիների համակարգ, որ ամեն ժամանակ մի բանալի է օգտագործվում, հետո փոխվում է և, եթե այդ բանալին գտնեն, հաջորդը չեն կարող: Շատ դժվար կլինի Zangi-ի համակարգը կոտրել ու լսել: Skype-ի համեմատ` մի շերտ ավելի անվտանգ է մերը»,-փաստեց Վահրամ Մարտիրոսյանը:


Zangi-ին տալիս է հնարավորություն ինտերնետի բացակայության պայմաններում կապ հաստատել համակարգի օպերատորի հետ ու նրա միջոցով միանալ նրան, ում ցանկանում ես: Վահրամ Մարտիրոսյանի տեղեկացմամբ` դա կփոխարինի զբոսաշրջային քարտերին:


Zangi-ն հասանելի է Android ու iOS հարթակների, ինչպես նաև Windows ֆոնի ու մինչ տարեվերջ բոլոր հարթակների համար:


Zangi հավելվածն արդեն 50 հազար ակտիվ օգտատեր ունի, այն բարձր ռեյտինգ է գրանցել Android մարկետում: Հավելվածը լայն տարածում ունի Քուվեյթում, Բահրեյնում, Սլովակիայում, Ղազախստանում, մարտի սկզբներին մարքետինգ կարվի Ռուսաստանում, իսկ մարտի կեսերին` Հայաստանում:


«Հայկական շուկան մի առանձնահատկություն ունի մեզ համար. այն հաղորդակցություն է, և քանի որ մենք մեծ սփյուռք ունենք, եթե Հայաստանից մեկ օգտվող ունենանք, արտասահմանից կունենանք 2 օգտատեր»,-ասաց Վահրամ Մարտիրոսյանը` հույս հայտնելով, որ մինչև 100 հազար օգտատեր կարող են ունենալ Հայաստանից, իսկ ընդհանուր առմամբ` ակնկալում են միլիոնավոր օգտատերեր առաջիկայում:

Կատեգորիա: Օգտակար | Դիտումներ: 284 | Ավելացրեց: Ադմին | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Փետրվար 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728
Գրառումների պահոց
Block title