Հինգշաբթի, 31.07.2025, 23:26
karginblog1.do.am
Գլխավոր էջ | | Գրանցում | Մուտք
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Հետաքրքիր [58]
Նորություններ [11]
Վիդեո [10]
Նկարներ [12]
Օգտակար [82]
Գիտություն [7]
Զվարճալի [8]
Մեքենաներ [1]
Ինտերնետ [60]
Սպորտ [1]
Բացահայտում [17]
Հնարքներ [11]
Block title
разместить рекламный баннер
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 63
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 13
Հյուրեր. 13
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 24 » Google-ում փնտրելու 19 եղանակ, որոնց մասին չգիտի օգտատերերի մեծ մասը
11:44
Google-ում փնտրելու 19 եղանակ, որոնց մասին չգիտի օգտատերերի մեծ մասը

1. Ինչպես գտնել որևէ բառ կամ արտահայտություն: Փնտրվող բառը կամ արտահայտությունը վերցրեք չակերտների մեջ՝ «», և Google-ը կգտնի այն վեբ էջերը, որտեղ կան այդ արտահայտությունները:

 

2. Ինչպես գտնել ցիտատը, որտեղ բառ է բաց թողնված: Ցիտատը վերցրեք չակերտների մեջ՝ բացակայող բառի փոխարեն դնելով * նշանը:

 

3. Ինչպես գտնել մի քանի բառերից մեկը: Պարզապես թվարկեք բոլոր հնարավոր տարբերակները՝ դրանք առանձնացնելով | նշանով:

 

4. Ինչպես գտնել բառեր մեկ նախադասության մեջ: Բառերը միացրեք & նշանով և Google-ը կգտնի այն հասցեները, որտեղ այդ բառերը գտնվում են նույն նախադասության մեջ:

 

5. Ինչպես գտնել փաստաթուղթ, որտեղ կա որևէ կոնկրետ բառ: Անհրաժեշտ բառից առաջ + նշանը դրեք:

 

6. Ինչպես բացառել անցանկալի բառերը որոնումից: – նշանը դրեք այն բառից առաջ, որը չեք ցանկանում տեսնել փնտրվող տարբերակներում:

 

7. Ինչպես գտնել կոնկրետ որևէ կայքում: Դրա համար փնտրվող բառից հետո գրեք՝ site: և այն կայքի հասցեն, որում ցանկանում եք փնտրել:

 

8. Ինչպես փնտրել որոշակի ձևի փաստաթուղթ: Դրա համար փնտրվող բառից հետո դրեք mime: և այն ձևի անունը, որը ցանկանում եք փնտրել, օրինակ՝ pdf կամ doc:

 

9. Ինչպես կայքերում որևէ բան փնտրել կոնկրետ լեզվով: Փնտրվող բառից հետո դրեք lang: և նշեք լեզուն, որով ցանկանում եք գտնել: Օրինակ՝անգլերեն փնտրելու համար պետք է նշել lang:en, ռուսերենի համար՝ lang:ru, ֆրանսերենի համար՝ lang:fr, և այլն:

 

10. Ինչպես փնտրել հոմանիշներով: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել ˜նշանը:

 

11. Ինչպես փնտրել բառի նշանակությունը: Անհրաժեշտ է բառից առաջ դնել difine: :

 

12. Ինչպես գտնել կայքի հղումները (լինքեր): Անհրաժեշտ է գրել links: և փնտրվող կայքի հասցեն:

 

13. Ինչպես փոխել մեծությունները: Եթե ձեզ անհրաժեշտ է փոխել մեծությունները, ապա դա պարզապես հավաքեք փնտրման տողում:

 

14. Ինչպես իմանալ գումարների կուրսը: Այս դեպքում ևս անհրաժեշտ է ցանկալի հարցումը հավաքել որոնման տողում:

 

15. Որևէ քաղաքում ժամն իմանալու համար հավաքեք time և այն քաղաքի անունը, որի ժամանակը ձեզ հետաքրքրում է:

 

16. Ինչպես հաշվել թվերը: Պարզապես անհրաժեշտ է որոնման տողում գրել այն, ինչ ցանկանում եք հաշվել:

 

17. Ինչպես փնտրել cashe արված էջը: Դրա համար միայն անհրաժեշտ է գրել cashe: և կայքի հասցեն:

 

18. Ինչպես գտնել որևէ քաղաքի եղանակի տեսությունը: Դրա համար անհրաժեշտ է գրել weather և այն քաղաքի անունը, որի եղանակը ցանկանում եք իմանալ:

 

19. Ինչպես թարգմանել բառեր կամ արտահայտություններ: Դրա համար անհրաժեշտ է գրել translate բառը into և այն լեզվի անունը, որով ցանկանում եք թարգմանել:

Կատեգորիա: Ինտերնետ | Դիտումներ: 373 | Ավելացրեց: Ադմին | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Փետրվար 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728
Գրառումների պահոց
Block title