Երկուշաբթի, 16.06.2025, 06:27
karginblog1.do.am
Գլխավոր էջ | | Գրանցում | Մուտք
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Հետաքրքիր [58]
Նորություններ [11]
Վիդեո [10]
Նկարներ [12]
Օգտակար [82]
Գիտություն [7]
Զվարճալի [8]
Մեքենաներ [1]
Ինտերնետ [60]
Սպորտ [1]
Բացահայտում [17]
Հնարքներ [11]
Block title
разместить рекламный баннер
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 63
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 8
Հյուրեր. 8
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 12 » Չե՞ս ուզում օրդ դարձնել կատարյալ...
12:50
Չե՞ս ուզում օրդ դարձնել կատարյալ...
Չե՞ս ուզում օրդ դարձնել կատարյալ...
 
Լավ չէ՞ր լինի, եթե հերթական «այսօրը» լիներ
կատարյալ օր: Պարզվում է դա այնքան էլ անհնարին չէ: Ահա և գաղտնիքը` յուրաքանչյուր
օր արդեն հրաշալի է: Խնդիրը նրանում է, որ
կարողանաս պարզել, թե ինչ ես դու անում, կամ
ինչ չես անում, որը որպես պատնեշ կանգնում է
կատարյալ օրդ բացահայտելու ճանապարհին: Ահա 5 ճանապարհ` հասնելու օրվա` այդքան
ցանկալի կատարելությանը:
1. Համակերպվի՛ր
Կատարյալ օր ունենալը ուղիղ ձևով համակցված է այն բանի հետ, թե ինչքանով
կկարողանաս համակերպվել կյանքի հետ: Ինչ կա` կա: Կարևոր չի դա ինչ-որ
միտք է, զգացմունք, զգացողություն, թե որևէ հանգամանք: Եթե այդ
սիտուացիան գոյություն ունի, դրա հետ կռվելու կամ դրան հակառակվելու
իմաստը ինչո՞ւմ է կայանում: Իհարկե իմաստ չկա: Ուղղակի բաց թող այդ
սովորական դարձած «ներքին կռիվը կյանքիդ հետ»: Դա կլինի կատարյալ
օրվան հասնելու քո առաջին քայլը:
2. Թեթև ապրի՛ր
Երբևէ նկատել ե՞ս, թե ինչքան լուրջ ես վերաբերվում կյանքին: Կյանքի համար
միևնույն է, թե ինչպես ես դու ակնկալում, որ ինքն ընթանա: Կյանքն անում է
իրենը: Չե՞ս նկատել, որ թեթև ապրող մարդիկ ավելի մեծ հաջողությունների են
հասնում և ավելի հանգիստ կյանք են վարում, քան նրանք, ովքեր լրջորեն փորձում են հաղթահարել կյանքի դպրոցը:
3. Հերի՛ք է դժգոհես Մեզանից շատերն այնքան հաճախ են դժգոհում, որ դա դարձել է
մեխանիկական երևույթ, և մենք չենք էլ նկատում, որ անդադար դժգոհում ենք: Մի՛ դժգոհիր, փորձի՛ր ամեն ինչին ավելի թեթև մոտենալ: Ի վերջո, ինչ-որ բանից
դժգոհելը քայլ առ քայլ հեռացնում է քեզ հրաշալի օր ունենալու
հնարավորությունից:
4. Եղի՛ր իշխող
Պետք չի սա բառացի հասկանալ, խոսքն այլ բանի մասին է... Կյանքը մեզ ամեն
օր պահանջներ է ներկայացնում: Դու կարող ես, նրան հակառակվելով, թողնել,
որ նա իշխի քեզ իր պահանջներով: Կամ էլ կարող ես խանդավառությամբ իշխել այն ամենին, ինչ պետք է անես... և կյանքդ կենթարկվի քեզ...
5. Սա է այն տեղը, որտեղ ուզում ես լինել
Հիշիր... Քանի՜ քանի՜ անգամ ես մտածել, որ որ կցանկանայիր լինել մեկ այլ տեղում: Երբ տանն ես, ցանկանում ես դրսում լինել: Երբ դպրոցում ես կամ աշխատավայրում, ցանկանում ես տանը լինել` քո անկողնում: Հիշի՛ր, որտեղ էլ
որ գտնվում ես, դա միշտ այն տեղն է, որտեղ պետք է գտնվես: Դու միայն մեկ տեղում կարող ես լինել: Իհարկե կարող ես դժգոհել և չհամակերպվել այդ փաստի հետ, բայց ինչո՞ւ ուղղակի չես փորձում այն դարձնել հենց այն տեղը,
որտեղ ուզում ես լինել:
Հիշի՛ր, քո կյանքում որևէ բնագավառ աճեցնելու համար, նախ պետք է ինքդ աճես: Եթե ուզում ես կյանքիդ ամեն մի օրը լինի յուրօրինակ ու կատարյալ,
հետևի՛ր այս խորհուրդներին: Մի՛ թող դա վաղվան... Սկսի՛ր հենց հիմա...
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 314 | Ավելացրեց: PIRAT | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հուլիս 2013  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Գրառումների պահոց
Block title