7. Գեներալ Շերման 
Կալիֆորնիայի Սակվոյա ազգային զբոսայգում է գտնվում աշխարհի ամենամեծ արմատներով ծառը: Այն սակվոյա Գեներալ Շերմանն է: Միգուցե այն ամենահինը չէ, ամենաբարձրը կամ էլ ամենալայնաբունը աշխարհում, սակայն աշխարհում ամենախոշորն է իր ծավալով: Ըստ Ազգային զբոսայգիներ ծառայության` այս ծառի ծավալը կազմում է 1.486.6 խորանարդ մետր, և սա առանց ծառի ամենամեծ ճյուղերի ծավալը ներառելու: Գեներալ Շերմանը մոտ 2500 տարեկան է և 84 մ բարձրություն ունի: Ծառի բունը հիմքի մասում հասնում է 31 մետրի: Այն իր անունը ստացել է քաղաքացիական պատերազմի մասնակից գեներալ Շերմանի անունից իր շարքայիններից մեկի` բնագետ Ջեյմս Վոլվերթոնի կողմից: Գեներալ Շերմանը հսկայական սեկվոյաների դասին է պատկանում և էնդեմիկ է Սիեռա Նևադային` Կալիֆորնիա: 6. Էլ Արբո դե լա Սաբինա 
Էլ Արբո դե լա Սաբինան հինավուրց գիհու անունն է: Իսպաներենով «Սաբինա» նշանակում է գիհի: Ինչպես նախորդ մասում հիշատակված Վիշապ ծառը, այնպես էլ այս գիհին գտնվում է Կանարյան կղզիներում, մասնավորապես Էլ Հիերոյում: Այս ծառերը հայտնի են նրանով, որ դրանք հեշտությամբ փոխում են իրենց ձևը քամու ազդեցությունից: Ահա թե ինչպես են նրանք ստանում իրենց հետաքրքիր կառուցվածքները: Չնայած դրանց բներն ուղիղ են աճում, այնուամենայնիվ ճյուղերն ու սաղարթը թեքվում, հասնում են գետնին: 1950թ.-ից ի վեր այս ծառատեսակը դասակարգված է որպես ոչնչացող տեսակ, քանի որ դրա սաղարթը որպես սնունդ է ծառայում այծերի համար, իսկ փայտն էլ օգտագործվում է մարդկանց կողմից որպես շինանյութ: Այժմ սրանք հատուկ պաշտպանության են ենթակա: 5. Պիրանգի Կեշյու 

Պիրանգի Կեշյուն աճում է Հյուսիսային Բրազիլիայում և համարվում ամենամեծ կեշյու ծառը աշխարհում: Ըստ «Նատալ Բրազիլի»` ծառը զբաղեցնում է 7,300-8,400 քառակուսի մետր տարածք: Ծառը տնկել է Լուիս Ինասիո դե Օլիվիերո անունով մի բրազիլացի ձկնորս 1888թ.-ին: 93 տարեկանում Օլիվիերոյին գտնում են մահացած, ծառի տակ նստած վիճակում: Պիրանգի Կեշյուն հատուկ է, քանի որ այն ոչ նորմալ գենետիկական խանգարմամբ է աճում: Կեշյուները սովորաբար աճում են դեպի վեր, սակայն այս մեկը դեպի կողք է տարածվում: Սրա ճյուղերը չեն կարողանում պահել իրենց ծանրությունն ու ի վերջո իջնում են դեպի ներքև: Իսկ մյուս տարօրինակությունն այն է, որ երբ սրանք հասնում են գետնին, հավելյալ արմատներ են աճում հենց այս ճյուղերից ու նորից դրանից ճյուղավորվում: Չնայած թվում է, թե բազմաթիվ փոքրիկ ծառեր են, այնուամենայնիվ այն իրականում մեկ հսկայական ծառ է իրենից ներկայացնում: Ծաղկման շրջանում այս ծառը ավելի քան 80.000 կեշյու ընկույզներ է տալիս: 4. Թեքված անտառը 
1930-ականներին մոտ 400 սոճիներ են տնկվում Հյուսիսարևմտյան Լեհաստանի Գրիֆինո անտառում: Սովորաբար սոճիներն աճում են ձգվելով դեպի վերև, իսկ Գրիֆինոյի անտառում բոլոր սոճիները գրեթե նույն ձևով թեքված են աճել: Ծառերի բները մոտ 90 աստիճան թեքվածություն ունեն, և բոլորի թեքված հատվածները նայում են դեպի հյուսիս: Աշխարհի ոչ մի անկյունում նման անսովոր անտառ դուք չեք կարող տեսնել: Այս անտառը տնկվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից ընդամենը մի քանի տարի առաջ: Այս պատճառով շատերի կարծիքով ծառերի նման անսովոր աճը բնականորեն չէ, որ եղել է: Տնկելու ժամանակ այս տարածքը դեռևս պատկանում էր Գերմանիային: Շատերը պնդում են, որ մարդկանց միջամտությամբ է, որ ծառերը նման կերպ են աճել: 3. Բուրմիս 
Շատ ծառեր, երբ մահանում են կամ չորանում, ցույց են տալիս արմատակալելու նշաններ: Այնուամենայնիվ, Բուրմիսի դեպքում այդպես չէ: Բուրմիսը գտնվում է Կանադայի Ալբերա երկրամասում: Սա սոճու տեսակ է, որը չորացել է 1970-ականներից` մինչ այդ ապրելով շուրջ 300 տարի, սակայն դեռևս չորանալուց հետո մինչ այսօր այն շարունակում է կանգուն մնալ: Բուրմիսը հարթ ժայռաբեկորի վրա է գտնվում` Ֆրանկ Սլայդ հայտնի հանքափորային քաղաքից ոչ շատ հեռու: Այն իր անունն ստացել է նախկինում այդ տարածքում գտնվող Բուրմիս Ալբերտա հանքափորային քաղաքի անունից. այսօր այս տարածքը լքված է: Այնուամենայնիվ, այս վայր են հաճախում բազմաթիվ մարդիկ, որպեսզի տեսնեն այս ծառն ու լուսանկարեն այն: Ըստ «Քրոուսնեթ Հերիթիջի»` այս ծառը Կանադայի ամենաշատ լուսանկարվող ծառն է: Այն նաև այս տարածաշրջանի խորհրդանիշն է, որ չնայած ամեն ինչ տարածքում մահացել ու անհետացել է, այնուամենայնիվ այն շարունակում է գոյատևել: 2. Տեներեյի ծառը 
Տեներեյի ծառը համարվում է աշխարհի «ամենամիայնակ» ծառը: Մի քանի դար առաջ այս ծառը Սահարայի տարածքի հարյուրավոր ծառերից մեկն էր: Քանի որ մյուս ակացիաները չորացան, արդեն 20-րդ դարի սկզբին այս մեկը մնաց ամբողջ տարածքում միակը: 403 կիլոմետր շառավղով այս տարածքում ոչ մի այլ ծառ չէր աճում: Այն կարողանում է գոյատևել մոտակայքում գտնվող 40 մետրանոց ջրհորի շնորհիվ: Այն իր տեսքով ոչ մի առանձնահատուկ բան իրենից չէր ներկայացնում, սակայն այն մեծ նշանակություն ուներ ու մեծապես ծառայում էր տարածքով ճանապարհորդողներին, ովքեր կարողանում էին հանգստանալ դրա տակ: Ցավոք, ծառն այսօր այլևս գոյություն չունի: 1973թ.-ին, երբ ծառը 300 տարեկան էր, այն կոտրվել ու տապալվել է մի լիբիացի վարորդի կողմից, ով հարբած է եղել ղեկին: Նիգերիայի ազգային թանգարանը վերցրել է ծառը որպես նմուշ ցուցադրելու համար: Դրանից հետո ծառի տեղում մետաղական կառույց են տեղադրել` որպես ծառի խորհրդանիշ: 1. Վոլեմի սոճին 
Սոճու վոլեմի տեսակը 200 միլիոն տարի շարունակ գոյություն ունի և էվոլյուցիայյի ընթացքում փաստորեն չի ոչնչացել, ինչպես օրինակ դինոզավրերն ու ուրիշ կենդանական ու բուսական տեսակներ: Վոլեմի սոճին աճում է 24-40 մ բարձրությամբ երկար տերևներով ճյուղերով: Այս ծառի կեղևը անհարթ է և ունի մուգ շագանակագույն երանգ: Այն աճում է Կապույտ լեռներում` Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից մոտ 161 կմ հեռավորության վրա: Վոլեմի ծառերը իրականում սոճիներ չեն, չնայած դրանց այդպես են անվանում: Սրանք հինավուրց տեսակներ են և հայտնաբերվել են Վոլեմի Ազգային զբոսայգու աշխատակից Դեյվիդ Նոբելի կողմից 1994թ.-ին` ըստ Ավտրալիայի Բոտանիկական Այգու տված տեղեկատվության: Նոբելը կարողացել է տարբերել, որ չնայած այն փշատերև է սոճու նման, այնուամենայնիվ դա ամբողջովին այլ տեսակ է: Այս տեսակը հինավուրց Արաուկարիակի ծառատեսակին պատկանող միակ գոյատևած տեսակն է, որը դրա հայտնաբերողի անունով կոչել են Վոլեմիա Նոբլիս: Այս ծառատեսակից աճում է Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և նույնիսկ Անտարկտիդայում: Համարվում է սակայն, որ ամբողջ աշխարհում այս ծառից 100-ից էլ քիչ քանակությամբ օրինակ է աճում այսօր: Բնապահպանները խստորեն հսկում են այս տեսակները, քանի որ դրանք ենթակա են ոչնչացման:
|