
1973թ ապրիլի 3-ին Մարտին Կուպերը կատարեց բջջային հեռախոսով առաջին հեռազանգը: Դա իր` անլար հաղորդակցության կանխատեսման մարմնացումն էր:
- Մարդիկ ցանկանում են խոսել միմյանց հետ` գտնվելով տներից, գրասենյակներից դուրս: Եթե հնարավորությունը տրվի, մարդիկ կպահանջեն հաղորդակցության անկախությունը` ազատված անպատիվ պղնձե լարերի կապանքներից,-ասում է Մարտին Կուպերը և ավելացնում,- երբ ես զբոսնում էի փողոցով` միաժամանակ հեռախոսով խոսելով, հարուստ կենսափորձ ունեցող Նյու Յորքցիները հորանջում էին այն տեսարանից, որ ինչ որ մեկը իրական կյանքում փողոցում ման գալով հեռախոսազանգեր է կատարում:
Այնուհետև Կուպերին 10տարի պահանջվեց, որպեսզի շարժական բջջային հեռախոսները շուկա մտցնի: Motorola-ն ներկայացրեց 450գրամանոց ‘‘DynaTAC’’ հեռախոսը առևտրային ծառայություններին 1983թ.-ին, յուրաքանչյուրը 3.500$ արժողությամբ: Դա տևեց լրացուցիչ 7տարի մինչև ԱՄՆ-ում հայտնվեց 1միլիոն բաժանորդ: Այսօր բջջային հեռախոսների բաժանորդների թիվը մի քանի անգամ գերազանցում է լարային հեռախոսների բաժանորդների թվին: Իսկ հեռախոսների քաշը հասել է մինչև 50գրամ
|