Երկուշաբթի, 16.06.2025, 06:30
karginblog1.do.am
Գլխավոր էջ | | Գրանցում | Մուտք
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Հետաքրքիր [58]
Նորություններ [11]
Վիդեո [10]
Նկարներ [12]
Օգտակար [82]
Գիտություն [7]
Զվարճալի [8]
Մեքենաներ [1]
Ինտերնետ [60]
Սպորտ [1]
Բացահայտում [17]
Հնարքներ [11]
Block title
разместить рекламный баннер
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 63
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 11
Հյուրեր. 11
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 11 » 9 հետաքրքիր փաստ երազների մասին, որոնք դուք չգիտեիք
20:51
9 հետաքրքիր փաստ երազների մասին, որոնք դուք չգիտեիք

9 հետաքրքիր փաստ երազների մասին, որոնք դուք չգիտեիք

1.Երազում տեսնում ենք միայն այն, ինչ գիտենք: Երազներում հաճախ տեսնում ենք անծանոթ մարդկանց, որոնք որոշակի դերեր են խաղում: Իրականում նրանք բոլորը գոյություն ունեն: Մեր ենթագիտակցությունը հիշում է բոլոր մարդկանց, որոնց մենք երբևէ տեսել ենք: Օրինակ` այսօր տեսած երազի մարդասպանը կարող է այն վարորդը լինել, որին Դուք տեսել եք, երբ չորս տարեկանում մայրիկի հետ գնում էիք հյուր: Եվ քանի որ ամեն օր մենք տեսնում ենք հազարավոր դեմքեր, մեր երևակայությունը դրանք հորինելու կարիք չունի, նա ուղղակի վերցնում է արդեն գոյություն ունեցող կերպարների:

 

 

2.Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում: Ոչ կույր մարդկանց 12%-ը տեսնում է միայն սև ու սպիտակ երազներ: Մնացած մարդիկ տեսնում են գունավոր երազներ: Բացի այդ` մարդիկ սովորաբար միմյանց նման իրավիճակներ են տեսնում (դեպքեր դպրոցում, հետապնդման մեջ լինել, վազել, ընկնել, կենդանի մարդուն մահացած տեսնելը, վթարներ և այլն): Մինչև այժմ դժվար է ասել` արդյոք «ծանր» երազները (դաժանություն, մահ և այլն) ավելի շատ գունավոր երազներ տեսնող մարդու էմոցիոնալ դաշտի վրա են ազդում, թե սև ու սպիտակ երազներ տեսնող մարդկանց:

3.Արտաքին աշխարհի ազդեցությունը երազի վրա: Այս երևույթի հետ շատերս առնչվել ենք, երբ իրական աշխարհի ազդակները, ձայները կամ շարժումները տեղափոխվում են երազի մեջ: Օրինակ` երբ դուք ծարավ եք, ապա շատ հնարավոր է, որ երազում նույնպես ծարավ լինեք կամ ջուր խմեք:

4.Երազ տեսնելիս մարդը պարալիզվում է: Սրա ամենատրամաբանական բացատրությունն այն է, որ ուղեղը պաշտպանում է մարմինը վնասվածքներից, որպեսզի երազում տեղի ունեցող շարժումները մարդը չկատարի նաև իրական աշխարհում և չվնասի իրեն:

5.Մղձավանջներ: Մղձավանջներ տեսնելու պատճառներից մեկը ենթագիտակցության ազդակներն են մարդուն` գոյություն ունեցող (գուցե թաքնված) խնդիրների մասին զգուշացնելու համար:

 

 

6.Խռմփացնելիս մարդը երազ չի տեսնում:

7.Երեխաները իրենց մասին երազներ չեն տեսնում մինչև 3 տարեկանը: Իսկ 3-8 տարեկանում երեխաները ավելի շատ մղձավանջներ են տեսնում, քան հասուն մարդիկ:

8.Տղամարդիկ ավելի հակված են երազներ տեսնել այլ տղամարդկանց մասին, իսկ կանայք երազներում տեսնում են հավասարապես և’ կանանց, և’ տղամարդկանց:

9. Երազների տևական բացակայության ռեկորդը 18 օր, 21 ժամ, 40 րոպե է: Ռեկորդակիրը այդ ընթացքում բողոքել է տեսողության վատացումից, խոսքի հետ կապված խնդիրներից, կոնցենտրացիայից և հիշողությունից, ինչպես նաև պարբերաբար հալյուցինացիաներ է ունեցել:

 

Աղբյուրը` INFOmanka

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 471 | Ավելացրեց: PIRAT | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հուլիս 2013  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Գրառումների պահոց
Block title