Երկուշաբթի, 16.06.2025, 11:49
karginblog1.do.am
Գլխավոր էջ | | Գրանցում | Մուտք
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Հետաքրքիր [58]
Նորություններ [11]
Վիդեո [10]
Նկարներ [12]
Օգտակար [82]
Գիտություն [7]
Զվարճալի [8]
Մեքենաներ [1]
Ինտերնետ [60]
Սպորտ [1]
Բացահայտում [17]
Հնարքներ [11]
Block title
разместить рекламный баннер
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 63
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 10
Հյուրեր. 10
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 12 » 6 կենդանի, որոնք անմահ են
16:21
6 կենդանի, որոնք անմահ են

Դարեր շարունակ մարդիկ փորձել են գտնել անմահության հասնելու ձևը` խորհրդավոր երիտասարդացնող աղբյուրը փնտրելուց մինչև մարդկանց դին բառացիորեն սառույցի մեջ պահելով ու հուսալով, որ ապագայում այն կվերակենդանանա: Սակայն բոլորս էլ տեղյակ ենք, որ փնտրտուքներն ու փորձերն իհարկե ոչնչի չեն հանգեցրել: Այնինչ, ինչպես երևում է, գոյություն ունեն այնպիսի կենդանիներ, որոնք իրենց համար ապրում են այնքան ժամանակ, մինչև որ դրանք չեն սպանվում այլ կենդանիների կամ էլ մարդու կողմից: Եկեք տեսնենք, թե որոնք են դրանք, և ինչպես է դա հնարավոր:

6. Ծովախեցգետինները չեն ծերանում, նրանք ուղղակի մեծանում են չափերով:

1

Երբ կենդանիների պաշտպան ակտիվիստները տեղեկացան, որ Նյու Յորքի ռեստորաններից մեկը առաջարկում էր այցելել ու համտեսել 9 կգ կշիռ ունեցող ծովախեցգետին, նրանք շտապեցին այնտեղ` հսկային փրկելու համար, և այն ուսունասիրելուց հետո պարզ դարձավ, որ ծովախեցգետինը 140 տարեկան էր:

Ծովախեցգետինները, ինչպես պարզվում է, չեն ծերանում: Այն իմաստով, որ ժամանակի ընթացքում դրանք չեն թուլանում և հակառակը, ավելի են ամրանում և ուժեղանում ու մեծանում են չափերով: Իսկ երբ նրանց պատյանը այնքան է մեծանում, որ այլևս չեն կարողանում այն կրել, նրանք ուղղակի դուրս են գալիս դրանից ու նորն աճեցնում:
Պատկերացնո՞ւմ եք, օրինակ` մի մեծ ծովախեցգետին որսաք, որը միգուցե տարիներ առաջ կարող էր որսալ ու համտեսել պատմական կերպարներից մեկը, ում մասին կարդում ենք պատմության դասագրքերում:
Իսկ իրականում վերը նշված ծովախեցգետինն ամենամեծը չէր: 1977թ.-ին աշխարհի Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է նույն թվականին բռնված 20կգ կշռող խեցգետինը: Պատկերացնո՞ւմ եք` քանի տարեկան կարող էր այն լինել:

5.Կրիաները դարեր շարունակ դեռահաս տարիքում են գտնվում:

1

Դուք միգուցե և գիտեք այն մասին, որ կրիաները կարող են ապրել դարերով, սակայն հավանաբար դուք չգիտեիք, որ երիտասարդ կրիայի և հարյուրավոր տարեկան կրիայի միջև կենսաբանական գրեթե ոչ մի տարբերություն չկա: Ինչպես երևում է, հասնելով որոշակի տարիքի` նրանց ծերացումը կանգ է առնում: Ուսումնասիրելով երիտասարդ ու «ծեր» կրիաների ներքին օրգանները` գիտնականները պարզել են, որ դրանք գրեթե չեն տարբերվում: Կենսաբանորեն «ծեր» կրիան չէր ծերացել սեռական հասունացման տարիքին հասնելուց ի վեր: Նրանք նաև պարզել են, որ կրիաների սիրտը նյարդային իմպուլսներին պատասխանելով միշտ չէ, որ բաբախում է: Ինչպես երևում է, նրանք կարողանում են առանց սրտի կանոնավոր բաբախման ապրել: Այսպիսով, հետազոտությունները ստիպել են գիտնականներին հավատալ, որ կրիաները կենսաբանորեն անմահ են: Սակայն եթե նրանք չմահանային, ամբողջ աշխարհը հիմա կրիաներով լցված կլիներ: Այնուամենայնիվ, նրանք մահանում են ոչ թե ծերացման արդյունքում, այլ հիվանդություններից, որսից և այլ նմանատիպ պատճառներից:

4. Բդելոիդները կենդանի են մնում այլ տեսակների ԴՆԹ գողանալով

1

Բդելոիդները միկրոօրգանիզմներ են, որոնք բնակվում են թարմ ջրերում, սակայն առանց ջրի կարող են տարիներով կենդանի մնալ: Եթե սա դեռ տարօրինակ չէ, նշենք նաև, որ նրանք արդեն 80 միլիոն տարի է` չեն բազմանում սեռական ճանապարհով: Այդ դեպքում կհարցնեք, թե ինչպես են պաշտպանում իրենց գոյությունը: Նրանք գենետիկական նյութերը «գողանում» են այլ օրգանիզմներից: 
Շատ գիտնականներ այն կարծիքին են, որ տեսակը չի կարող երկար գոյատևել, եթե այն կուսածին կամ միասեռ ճանապարհով բազմացող է, քանի որ ամեն սերնդի հետ դրանք ավելի են աղավաղվում: Սակայն ուսումնասիրելով բդելոիդների ԴՆԹ-ն` գիտնականները պարզեցին, որ այն իր մեջ պարունակում է ավելի քան 500 այլ տեսակների ԴՆԹ: Ինչպես երևում է, իրենց ԴՆԹ-ն ամբողջացնելու համար նրանք կպչում են մոտ գտնվող պատահած օրգանիզմին ու լրացնում իրենց ԴՆԹ-ի պարույրները: Սա կարող է բացատրել սրանց դիմացկունությունը, քանի որ հայտնի է, որ բդելոիդները 9 տարի դիմացել են առանց ջրի պայմաններում:
Իսկ սրանց հեռավոր «բարեկամները»` պլանարիաները, համարվում են անմահ, քանի որ նույնիսկ դանակով կտրելու դեպքում դրանք կարողանում են վերականգնել հյուսվածքներն ու նորից հին տեսքն ընդունել:

1

3. Աղեղաձև գլխով կետերն ապրում են դարերով:

1

Գիտնականները կարծում էին, թե այս կետերը ապրում են 60-70 տարի, սակայն 2007թ.-ին  Ալյասկայի բնիկները կետ որսացին, որին մաքրելու ժամանակ նրա ճարպի մեջ մոտավորապես 1890-ականների եռաժանի նետ հայտնաբերեցին, որը ենթադրվում է մոտ 117 տարի առաջ է հայտնվել ու խրված մնացել նրա ուսի մեջ: Գիտնականները ենթադրում են, որ կետը մոտավորապես ծնվել է 1877-ին: Ու եթե 2007թ.-ին այն չսպանվեր, այն կարող էր հասնել նույնիսկ մինչև 200 տարեկանի:

2. Որոշ կակղամորթեր տարիքով ավելի մեծ են, քան ԱՄՆ-ն

1
Կակղամորթերի որոշ տեսակներ նույնպես կարող են ժամանակի ընթացքում մեծանալ չափերով: 1934թ. մի տեղացի սուզորդ Ֆիլիպինյան կղզիների ջրերում հսկայական կակղամորթ է գտնում, որն իր մեջ կարող էր տեղավորել 6կգ կշիռ ունեցող մարգարիտ: Ցանկանալով բացել ու վերցնել մարգարիտը` նա ի վերջո խեղդվում է, քանի որ չի կարողանում ձեռքը դուրս հանել դրանից: 30-ականներին այդ տարածքում ապրող բնիկները պնդում էին, թե դա 450 տարեկան կակղամորթ էր, իսկ մյուսները երևի ծիծաղել են այդ մարդկանց վրա, այնինչ գիտնականներն այսօր հաստատել են, որ դա կարող էր իսկապես այդքան հին լինել, քանի որ 2007թ.-ին հայտնաբերվել էր 405 տարեկան կակղամորթ: Գիտնականները նրանց երկարակեցությունը կապում են բջջային դանդաղ վերականգման պրոցեսի հետ, սակայ դեռևս չեն կարողացել պարզել, թե ինչն է նպաստում նրանց այդքան դանդաղ ծերացմանը:

1

1. Ապակ սպունգները կարող են ապրել մինչև 15,000 տարի

1

Դուք կարող եք օվկիանոսային այս օրգանիզմներին չընդունել որպես կենդանի, սակայն գիտնականները, չնայած նրանց տեսքին, սրանց դասակարգում են որպես կենդանի: Այս արարածները, գիտնականների պնդմամբ, ապրում են մինչև 15000 տարի, որը դարձնում է նրանց Երկրի ամենաերկարակյաց կենդանին:

1

 
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 481 | Ավելացրեց: █▬█✟oV♠h∀ℕNiSyAn | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Գրառումների պահոց
Block title