Անհաջողությունը դա ուղղակի ևս մեկ հնարավորություն է սկսել ամեն ինչ սկզբից, բայց ավելի իմաստուն կերպով ©Հենրի Ֆորդ
Եթե պրոբլեմը լուծելի է, ուրեմն պետք չէ անհանգստանալ: Եթե պրոբլեմը անլուծելի է, անհանգստանալը անիմաստ է: © Դալայ Լամա
Եթե նույնիսկ Դուք շատ տաղանդավոր եք և մեծ ուժեր եք ներդնում՝ արդյունքների համար որոշակի ժամանակ է պահանջվում: Դուք երեխա չեք ունենա մեկ ամսում, թեկուզ եթե դրա համար հղիանա 10 կին: © Ուորեն Բաֆեթ
Կյանքում գոնե մեկ անգամ բախտը թակում է մարդու դուռը, սակայն մարդը շատ հաճախ այդ ժամանակ նստած է մոտակա գարեջրատանը և չի լսում թակոցները: © Մարկ Տվեն
Մեր ամենամեծ թերությունն այն է, որ մենք շատ շուտ ենք հանձնվում: Հաջողության հասնելու ամենաճիշտ ուղղին դա անընդհատ և ևս մեկ անգամ փորձելն է: © Թոմաս Էդիսոն
Անձամբ ես սիրում եմ ելակը սերուցքով, սակայն ձուկը չգիտես թե ինչու գերադասում է անձրևավորդ: Հենց այդ պատճառով, երբ ես գնում եմ ձկնորսության, մտածում եմ ոչ թե նրա մասին թե ես ինչ եմ սիրում, այլ թե ձուկը ինչ է սիրում: © Դեյլ Կարնեգի
Առավոտյան արթնանալով հարցրու քեզ. «Ի՞նչ պետք է ես անեմ»: Գիշերը մինչ քնելը. «Ի՞նչ արեցի ես»: © Պիֆագոր
Աղքատ, անհաջողակ, դժբախտ և վատառողջը նա է, ով հաճախ օգտագործում է «վաղը» բառը: © Ռոբերտ Կիյոսակի
Մեծահասակները երիտասարդներին խորհուրդ են տալիս խնայել գումարները: Վատ խորհուրդ է: Մի՛ խնայեք: Ներդրումներ կատարեք Ձեզ վրա: Ես մինչ 40 տարեկան կյանքում ոչ մի կոպեկ չեմ խնայել: © Հենրի Ֆորդ
Ես դա ուզում եմ, ուրեմն դա կլինի: © Հենրի Ֆորդ
Ծանր աշխատանքը դա ժամանակին չկատարած թեթև աշխատանքների կուտակումն է: © Ջոն Մաքսվել
Առաջ ես ասում էի.«Հուսամ, որ ամեն ինչ կփոխվի»: Հետո ես հասկացա, որ ամեն ինչ փոխելու ընդամենը մեկ տարբերակ կա՝ պետք է ես ինքս փոխվեմ: © Ջիմ Ռոն
Դասը, որ քաղել եմ և առաջնորդվում եմ նրանով ամբողջ իմ կյանքում՝ դա փորձել, փորձել և էլի փորձել, բայց երբեք չհանձնվելն է: © Ռիչարդ Բրենսոն
Այսօր արա այն ինչը ուրիշները չեն ուզում, վաղը կապրես այնպես, ինչպես ուրիշները չեն կարողանում
|